top of page

Արդեն 5-րդ օրն է Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

  • 2 days ago
  • 1 min read

Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

 
 
1/3633
bottom of page