top of page

Գազի բալոնի պայթյուն է տեղի ունեցել Արևիկ գյուղում. Հրդեհը տարածվել է դեպի տնակներ

  • 1 day ago
  • 1 min read

Հուլիսի 4-ին՝ ժամը 02։27-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի Զարթոնքի փողոցի 1-ին նրբանցում գտնվող տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել է փայտաշեն տնակը՝ գույքով:


 


Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ:


 
 
1/3659
bottom of page