top of page

«Բալես, շտապիր ապրել...». Հայտնի արտիստների սրտառուչ հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին. Ե՞րբ կկայանա սիրված դերասանի հոգեհանգիստը

  • 3 hours ago
  • 3 min read

Երեկ 65 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Սիրված ու ճանաչված վարպետի անսպասելի մահվան բոթը ցնցել է նրա բազմաթիվ գործընկերներին, ընկերներին ու ստեղծագործական թիմերին, որոնք սոցիալական ցանցերի իրենց էջերում կիսվում են հուշերով, արխիվային լուսանկարներով և ցավակցական գրառումներով։



Դերասան Արմեն Մարգարյանը, հրապարակելով «Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանման հրապարակից ստացված լուսանկարը, ցավով նշել է, որ Արտաշեսն իր լավ բարեկամն ու խաղընկերն էր, ում հետ Սունդուկյան թատրոնում և կինոյում բազմաթիվ հրաշալի դերեր են կերտել, ու հավելել, որ ամենևին նրա ժամանակը չէր հեռանալու։


Նույնպիսի սրտառուչ գրառմամբ հանդես է եկել նաև դերասանուհի Աննա Մաքսիմը՝ շեշտելով, որ կյանքից հեռացավ մի արտիստ, ով իր ամբողջ կյանքը նվիրեց արվեստին և յուրովի պայքարեց ճշմարտության համար թե՛ կյանքում, և թե՛ բեմում, իսկ իր համար մեծ պատիվ էր լինել նրա խաղընկերը։ Դերասանուհի Անի Քոչարյանը կարճ, բայց հուզիչ տողերով խաղաղություն է մաղթել իր տաղանդավոր ընկերոջ հոգուն։





Անվանի դերասանի կորուստն անձնական մեծ ցավ է դարձել նրա մտերիմների համար։ Պրոդյուսեր Հարություն Բոգարյանն իր «սիրտ ընկերոջը» հրաժեշտ տալիս խոստովանել է, որ թեև տխուր լուրն առաջինն է իմացել, բայց միևնույն է՝ դեռ սպասում է նրա զանգին։



Սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, ում համար Արտաշես Ալեքսանյանը եղել է «նկարահանման հրապարակի հայրը», վերհիշել է նրանց վերջին զրույցներից մեկը, որտեղ դերասանը հորդորել էր իրեն շտապել ապրել, քանի որ կյանքը շատ արագ է հոսում։ Դիանան ցավով նշել է, որ տաղանդավոր արտիստը, ով իր ձեռագրով գեղեցկացրեց հայկական կինոաշխարհը, ինքը այդպես էլ չհասցրեց լիարժեք ապրել ու կիսատ թողեց բազմաթիվ երազանքներ։





Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանն իր հերթին կիսվել է ջերմ լուսանկարով և վերհիշել վարպետի տված բարձր գնահատականն ու թանկարժեք խրատները, որոնցում Ալեքսանյանը շեշտել էր, որ աղջկա մեջ ոչ թե պարզապես դերասանի, այլ իսկական արտիստի տաղանդ է թաքնված։ Ռոզան ընդգծել է, որ մեծագույն պատիվ էր նման մեծության հետ նույն նախագծերում հանդես գալն ու նրանից գովեստի խոսքեր լսելը։ Տարիների սերտ կապի, ամուր ընկերության ու համատեղ հարուստ ստեղծագործական ճանապարհի մասին է պատմել նաև դերասան Կարեն Ասլանյանը՝ խորապես ցավակցելով իր ավագ ընկերոջ անժամանակ կորստի կապակցությամբ։





Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր էջում ևս կիսվել է ցավով՝ վերհիշելով Արտաշես Ալեքսանյանի հետ անցած հարուստ ստեղծագործական ու ընկերական ճանապարհը, որը սկսվել էր դեռ 2003 թվականին՝ Արմեն Մազմանյանի բեմադրած «Խելքից պատուհասը» ներկայացումից։

«Ես 23 էի ընդամենը, նա արդեն 44»,- գրել է Նազենին՝ պատմելով Սունդուկյան թատրոնի բեմում խաղընկերներ լինելու, իսկ ավելի ուշ՝ «Շամիրամ» ներկայացման մեջ Նինոս ու Շամիրամ մարմնավորելու մասին։ Նա անդրադարձել է նաև «Գարեգին Նժդեհ» ֆիլմին, որտեղ Տյուշը՝ Ալեքսանյանը, Նժդեհն էր, իսկ ինքը՝ Էլենը։ Նազենիի խոսքով՝ Տյուշը միշտ ուժեղ կերպարներ էր խաղում, բայց ներսից խայտառակ նուրբ էր. «2013-ին հիշում եմ՝ ոնց էին մեմ սարքել նրա «ես Գարեգին Նժդեհն եմ» կտորը, որն իրականում ցավի ու ապրածի մռնչյունն էր... պատմական անարդարության ու հայերին բան հասկացնելու խեղդված բարկությունը»։ Նա նաև ցավով վերհիշել է այն շրջանը, երբ դերասանին անարգանքի սյանը գամեցին թշնամու դեր խաղալու համար, և ընդգծել, որ Տյուշը երբեք չուներ մուննաթ, բողոք կամ ընկճախտ, այլ անդադար աշխատում էր։ «Հուլիսյան էր, հուլիսի 17-ին կբոլորեր 65-ը, շատ, շատ երիտասարդ գնաց... անարդար կիսատություն կա էս ամենում»,- գրել է նա։

Ամենաշատն էս օրվանից էի ՎԱԽԵՆՈՒՄ, էս հրաժեշտից։



Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել։



Ալեքսանյան ջան, իմ ավագ ընկեր, իմ տան ու օջախի հարազատ, իմ համախոհ, ինձ հետ նույն կետին նայող Մարդ, շնորհակալ ու երախտապարտ եմ էս կյանքին՝ քեզ ճանաչելու, քեզ ունենալու, քեզ հետ աշխատելու, քեզ ընկեր ու գործընկեր լինելու պատվի համար։



Մեր օրերը քեզնով շատ էին սիրունանում, դու մեզ շատ ես պակասելու։



Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր։



Հաստատ ժամանակդ չէ՛ր։ Լույսով գնա՛ս, տեղդ դատարկ կմնա, աթոռիդ նստող չի լինի, բայց կապրես էնքան, ինչքան կհիշենք ու կպատմենք քո մասին, ինչքան կհաջողվի շարունակել էն ճանապարհը, որին դու էդքան հավատում էիր»։





Դերասան Նիկոլայ Եղիազարյանը գրել է. «Ամենաշատն էս օրվանից էի ՎԱԽԵՆՈՒՄ, էս հրաժեշտից։


Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել։


Ալեքսանյան ջան, իմ ավագ ընկեր, իմ տան ու օջախի հարազատ, իմ համախոհ, ինձ հետ նույն կետին նայող Մարդ, շնորհակալ ու երախտապարտ եմ էս կյանքին՝ քեզ ճանաչելու, քեզ ունենալու, քեզ հետ աշխատելու, քեզ ընկեր ու գործընկեր լինելու պատվի համար։


Մեր օրերը քեզնով շատ էին սիրունանում, դու մեզ շատ ես պակասելու։


Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր։



Հաստատ ժամանակդ չէ՛ր։ Լույսով գնա՛ս, տեղդ դատարկ կմնա, աթոռիդ նստող չի լինի, բայց կապրես էնքան, ինչքան կհիշենք ու կպատմենք քո մասին, ինչքան կհաջողվի շարունակել էն ճանապարհը, որին դու էդքան հավատում էիր»։



Սիրված ու հարգված արտիստին վերջին հրաժեշտը տալու և հոգու խաղաղության համար աղոթելու հնարավորություն կունենան նրա բոլոր երկրպագուներն ու գործընկերները։ Արտաշես Ալեքսանյանիհոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 8-ին, ժամը 17:30-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մեծանուն արտիստի հուղարկավորությունը կազմակերպվելու է հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին, ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց դեպի Նուբարաշենի գերեզմանատուն:

 
 
1/3663
bottom of page