top of page

Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շուրջ իրադարձություններից, կապ է հաստատել Հայաստանի ազգային կառույցի հետ ու փորձում է լուծումներ գտնել, «Ազատությանը» հայտնել են ՄՕԿ-ից:



«ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները և փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- արձագանքել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:



Թե ինչ լուծումներ են դիտարկվում, միջազգային կառույցը չի բացահայտել:



Գործարար,ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր, անցած երկուշաբթիից կապարակնքված են նաև ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնի դռները:

 
 
1/3678
bottom of page