top of page

Յուրգեն Կլոպը վերադառնում է մեծ ֆուտբոլ. պաշտոնական

  • 1 day ago
  • 1 min read

Գերմանիայի ֆուտբոլային միությունը Ֆրանկֆուրտում կայացած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարեց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը։ Այդ պաշտոնը ստանձնել է Յուրգեն Կլոպը՝ փոխարինելով Յուլիան Նագելսմանին։

Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Բերնդ Նոյենդորֆը հայտնել է, որ 59-ամյա մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից և կգործի մինչև 2030 թվականի աշխարհի առաջնության ավարտը։

«Մենք նրան տեսնում ենք որպես էներգիայով լի և այս աշխատանքի հանդեպ մեծ ցանկություն ունեցող մարդու։ Նա հիանալի մոտիվատոր է, մարդ, որն ավելի լավն է դարձնում թիմերն ու ֆուտբոլիստներին»,- ասել է Նոյենդորֆը Կլոպի շնորհանդեսի ժամանակ։

Գերմանական ֆուտբոլի ղեկավար մարմնում ևս մեկ առանցքային նշանակում է տեղի ունեցել. Աշխարհի 2014 թվականի չեմպիոն Պեր Մերտեզակերը նշանակվել է կազմակերպության մարզական տնօրեն՝ փոխարինելով Անդրեաս Ռետիգին։

«Մենք Մերտեզակերի հետ բանակցում էինք արդեն մեկուկես տարի։ Երբ նման թափուր պաշտոն է առաջանում, Պերը շատ հետաքրքիր թեկնածու է դառնում։ Նա ազդանշան տվեց, որ պատրաստ է ստանձնել այդ դերը»,- նշել է DFB-ի նախագահը՝ հավելելով, որ Մերտեզակերի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա տարեվերջին։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի նախորդ ակումբը անգլիական «Լիվերպուլն» էր, որը նա գլխավորել է 2015-ից մինչև 2024 թվականը։ Մինչ այդ նա հաջողությամբ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում»։

 
 
1/3696
bottom of page