top of page

Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

  • 3 hours ago
  • 1 min read

Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետն իր խոսքում նշեց, որ այն փաստը, թե «մեր հայրենակիցները գերության մեջ են պահվում Ադրբեջանում», խորը մտահոգության և անհանգստության աղբյուր է մեզ բոլորիս համար։ Ես լիովին կիսում եմ այդ գնահատականը և գոհունակությամբ ընթերցեցի այդ խոսքերը։

Դրական եմ գնահատում նաև լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նշանակվել է ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ առ այս պահը ինձ հետ կապ չի հաստատվել, և ինձ չեն տրամադրվել պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները։

Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնյայի կոնտակտային տվյալները և հույս ունեմ բովանդակալից հանդիպում ունենալ՝ քննարկելու Բաքու կանանց հումանիտար այցի կազմակերպման հաջորդ քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»։

 
 
1/3721
bottom of page