top of page

Հունական երկտեղանի F-4 Phantom կnրծանիչը վթшրի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ

  • 20 hours ago
  • 1 min read

Հունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվել Աթենքից ոչ հեռու գտնվող Տանագրա օդանավակայանում անցկացվող ավիաշոուի ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի ՌՕՈւ ներկայացուցչին:

Հունական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի (ERT) տվյալների համաձայն՝ ինքնաթիռի ընկնելուց անմիջապես հետո պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի վայրում գտնվող թղթակիցները նշել են, որ ինքնաթիռը հանկարծակի սկսել է բարձրություն կորցնել և ընկել է գետնին:

Անձնակազմի ճակատագիրը մնում է անհայտ:

Պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե արդյոք երկու օդաչուները օգտագործել են ինքնանետման համակարգը, դեռևս չկա:

Միջադեպի հետևանքով առաջացած հրդեհի մարմանն է ներգրավվել երկու ուղղաթիռ:

 
 
1/3768
bottom of page