top of page

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

15 hours ago
1 min read
Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։
Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա տատանումները զգացել են քաղաքի տարբեր շրջանների բնակիչներ։

Մասնագետները երկրաշարժի զգացողությունները նկարագրել են որպես «ներքևից կտրուկ հարված»։ Սեյսմոլոգներն առաջին ցնցումը համարում են երկրորդի նախացնցում։

Երրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 13:53-ին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ դրա մագնիտուդը նույնպես կազմել է 4,2։ Էպիկենտրոնը գտնվել է Կեգեն գյուղից մոտ 60 կմ դեպի հարավ-արևելք։

Ղազախստանի ԱԻՆ-ում հայտարարել են, որ Ալմաթիի շրջանում ավերիչ երկրաշարժ սպասելու հիմքեր առայժմ չկան։


 
 
1/3810
bottom of page