Իսրայելի ոստիկանությունը թույլ չի տվել եկեղեցու առաջնորդներին տոնական պատարագներ մատուցել Սուրբ Հարության տաճարում
- 2 hours ago
- 1 min read

Իսրայելի ոստիկանությունը թույլ չի տվել Երուսաղեմի լատին պատրիարքին մտնել Սուրբ Հարության տաճար՝ Ծաղկազարդի պատարագ մատուցելու համար. հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Երուսաղեմի լատին պատրիարքարանը:
«Այսօր առավոտյան Իսրայելի ոստիկանությունը թույլ չի տվել Երուսաղեմի լատին պատրիարք, Նորին Ամենապատվություն կարդինալ Պիեռբատիստա Պիցաբալային՝ Սուրբ Երկրում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին... մտնել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, երբ նրանք ուղևորվում էին Ծաղկազարդի պատարագի»,- ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ:
Ըստ պատրիարքարանի հաղորդագրության, դարերի ընթացքում առաջին անգամ եկեղեցու առաջնորդները զրկվել են Սուրբ Հարության տաճարում Ծաղկազարդի պատարագ մատուցելու հնարավորությունից:
Այսօր Ծաղկազարդը նշում է նաև Հայ Առաքելական եկեղեցին, որը նույնպես ներկայացված է Երուսաղեմում:




















