top of page

Բժիշկը բացատրել է, թե ինչու է այսօր երիտասարդների շրջանում ինսուլտի վտանգն ավելի բարձր

17 hours ago
1 min read

Նյարդաբան Լի Շվամը բացատրել է, թե ինչու են այսօրվա երիտասարդները բախվում ինսուլտի ավելի բարձր ռիսկի, քան նույն տարիքում եղած ավագ սերունդները։ Նա այս պատճառները քննարկել է Newsweek-ին տված հարցազրույցում։

Հետազոտական տվյալների համաձայն՝ 20-ից 54 տարեկան անձանց շրջանում ինսուլտի վտանգն այժմ գրեթե կրկնակի բարձր է, քան 30 տարի առաջ նույն տարիքային խմբի դեպքում էր։ «Շատ հավանական է, որ այս աճը մեծապես պայմանավորված է երիտասարդ պացիենտների շրջանում շաքարային դիաբետի, ճարպակալման և զարկերակային գերճնշման տարածվածությամբ»,- ասել է Շվամը։

Բժիշկը բացատրել է, որ ավելի երիտասարդ տարիքում ինսուլտների առաջացման միտումը կարող է խթանվել վեյփինգի՝ երիտասարդների շրջանում տարածված սովորության պատճառով, որի առողջապահական հետևանքները բժիշկները դեռ լիովին չգիտեն։

Սրտի հետ կապված խնդիրներից խուսափելու համար մասնագետը երիտասարդներին խորհուրդ է տվել հետևել առողջ սննդակարգի, պահպանել ֆիզիկական ակտիվություն, հրաժարվել ծխելուց և բավարար քնել։ Բացի այդ, բժիշկը հորդորել է պարբերաբար բուժզննում անցնել և վերահսկել զարկերակային ճնշումը, ինչպես նաև արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը։



 
 
1/3837
bottom of page