top of page

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Հայաստանում Այշատ Բայմուրադովային սպանած անձանց նկատմամբ

  • Apr 10
  • 1 min read

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության կայքը հրապարակել է չեչենուհի Այշատ Բայմուրադովայի սպանության մեջ կասկածվող Կարինա Իմինովայի և Սաիդ-Խամզատ Բայսարովի անձնական էջերը, հաղորդում է   SOS ճգնաժամային խմբի։

Ըստ հաղորդագրության՝ երկու կասկածյալներն էլ հետախուզվում են քրեական մեղադրանքներով, իսկ Իմինովան միաժամանակ որոնվում է որպես անհետ կորած։

«Դա կարող է վկայել, որ Իմինովային փնտրում են նաև ընկերները կամ հարազատները և համապատասխան խնդրանքով դիմել են իշխանություններին։

Իմինովայի էջերում նշված են երկու քաղաքացիություն, սակայն ինչ-ինչ պատճառներով Բայսարովի քաղաքացիությունը չի նշվել։

Հայաստանը երկու կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարել դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, իսկ դեկտեմբերին պաշտոնական ծանուցում է ուղարկել Ինտերպոլ և համագործակցության հարցում՝ Ռուսաստանին։ Սակայն, 2026 թվականի փետրվարի դրությամբ Ռուսաստանը դեռևս չի արձագանքել. ըստ միջազգային կանոնակարգերի՝ երկիրը գրեթե մեկ շաբաթ ժամանակ ուներ պատասխանելու համար։

Հայտնի չէ, թե երբ է Ռուսաստանը Իմինովայի և Բայսարովի  նկատմամբ հետախուզում հայտարարել կամ կոնկրետ ինչ հոդվածով են նրանք որոնվում։

Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան սպանվել է անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում։ Կասկածյալները լքել են Հայաստանը սպանության գիշերը և փախել Ռուսաստան»,- գրում է լրատվամիջոցը։

 
 
1/3563
bottom of page