top of page

«Ուժեղ Հայաստանի» անդամ Հասմիկ Ամիրզադյանը, ում մեղադրանք է առաջադրվել, 5 որդեգրած երեխա ունի. փաստաբան

  • 4 hours ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկվում է խափանման միջոցի հարցը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Ես բարձրացա իմ պաշտպանյալի՝ Հասմիկ Ամիրզադյանի մոտ, մնացածի մասով դեռ տեղեկություն չունեմ ինչ փուլում է, ինչ վիճակում է։ Զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանին, Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ, խնդրել եմ, որպեսզի վերացնի այս խախտումը և անհապաղ մեր ներգրավումը ապահովվի։

Հասմիկ Ամիրզադյանը չի ընդունում մեղադրանքը։ նա հինգ որդեգրված երեխա ունի, անչափահաս երեխա, ես կարծում եմ հույսով եմ այս մասը հաշվի կառնեն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Տևական ժամանակ փաստաբանները տեղեկացված չէին, թե որտեղ են իրենց վստահորդները, նրանց թույլ չեն տվել մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և միայն հետևողական ահազանգերից հետո փաստաբանները հնարավորություն ունեցան մուտք գործել շենք։

 
 
1/3481
bottom of page