top of page

Երասխի ճանապարհին «Hyundai Tucson»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ վիրավnրները ամուսիններ են

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Հուսիկ Բ․-ն իր վարած «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորները ամուսիններ են։

 
 
bottom of page