top of page

Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում

  • 4 hours ago
  • 1 min read

Ապրիլի 22-ին, ժամը 04։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 07։17-ին։ Այրվել են չգործող թոնրատան (մոտ 15 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած փայտ՝ մոտ 12 խմ։

 
 
1/3494
bottom of page