top of page

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը։

Փաստաթուղթն ընդունվել է 183 կողմ, 0 դեմ ձայներով։

Փաստաթուղթը զգուշացնում է, որ հայ գերիներին պահելը և դատական հետապնդումները կարող են վտանգել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված համատեղ հայտարարության իրականացումը:

Բանաձևում վերահաստատվում է աջակցությունն Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով տեղահանվել է իր պատմական հայրենիքից, ինչպես նաև շեշտվում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և միջազգային հանրության պատասխանատվությունը՝ Ադրբեջանից Արցախի հայերի անվտանգ վերադարձի երաշխիքներ պահանջելու հարցում։

 
 
bottom of page