Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը․ Ադրբեջանի ԱԳՆ
- 8 hours ago
- 1 min read

Ադրբեջանի արտգործ նախարարությունը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել իրանական անօդաչու սարքերի հարձակումներից հետո Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու համար:
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված աջակցության բացահայտ հաստատումը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ժամանակահատվածում համերաշխություն են դրսևորել Ադրբեջանի հետ, և բարձր ենք գնահատում նրանց մշտական աջակցությունն ու գործակցությունը»,- ասված է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երկրների ցուցակում ներառված է նաև Հայաստանը։




















