Հայաստանում լռության օր է
- 2 hours ago
- 1 min read

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը։ Այդ պատճառով Հայաստանում այսօր լռության օր է, արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն։
«Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով»,- հայտում են ԿԸՀ-ից։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին առաջադրված կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակում կլինեն հետևյալ հերթականությամբ՝
Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)
«Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)
Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
«Միասնության թևեր» (Արման Թաթոյան)
«Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)
«Ազգային ժողովրդավարական բևեռ» (Գեւորգ Կարապետյան)
Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն (Արտակ Սարգսյան)
Հայ ազգային կոնգրես (Լևոն Զուրաբյան)
«Հանրապետություն» (Արամ Սարգսյան)
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)- ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը, քանի որ ինքնաբացարկ էր հայտնել այդ ուժը
«Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)
Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
«Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)
«Հայաստան» կուսակցությունների դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» (Արման Բաբաջանյան)
«Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան)
Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.amհարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։ Ընտրությունների օրվանից առաջ 10-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.232, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22742, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:




















