top of page

Եթե մի կողմ դնենք բոլոր էմոցիաներն ու ձևավորված սպասելիքների տապալումից առաջացած հիասթափությունը, ապա կտեսնենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրների որոշումը ճիշտ է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

  • 1 hour ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան»-ի որոշումը սպասելի էր։ Վստահ եմ՝ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես կգա նաև «Հայաստան» դաշինքը։ Ցավոք, շատերի՝ այդ թվում նաև իմ կանխատեսումներն այն մասին, որ ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն կլինի, իրականացան։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Բայց ոչ մի հուսահատություն։ Եկեք անկեղծ լինենք՝ եթե մի կողմ դնենք բոլոր էմոցիաներն ու ձևավորված սպասելիքների տապալումից առաջացած հիասթափությունը, ապա կտեսնենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրների որոշումը ճիշտ է։ Իհարկե, մեկ բացառությամբ՝ եթե խորհրդարանական գործունեությունն իսկապես զուգորդվի փողոցային պայքարի կազմակերպմամբ։ Ընդ որում, անհրաժեշտ են հստակ ժամկետներ։ Օրինակ, մեկ տարի։ Կամ, առավելագույնը, տարիուկես։ Բայց ոչ ավելին։

Հնարավո՞ր է դա արդյոք, կարծում եմ՝ այո։ Կգնա՞ խորհրդարանական ընդդիմությունն այդ ճանապարհով՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Վստահության մեծ դեֆիցիտ կա։ Իսկ ընդդիմությունը վստահություն ձևավորող չէ՝ սպառող է։ Բայց քանի դեռ այս պահին իշխանափոխության այլ ճանապարհ չեմ տեսնում, կարծում եմ, որ ընդդիմության որոշումն այս պահի համար, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Չնայած՝ դրա իրական ճիշտ կամ սխալ լինելը կերևա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Հենց այդ ժամանակ և ոչ թե իմ ասած այն մեկուկես տարվա ընթացքում»,-գրել է նա։

 
 
1/3659
bottom of page