top of page

Քաղաքացիներն ու փրկարարները Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմինը

  • 7 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։



Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։



Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած տղան ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։


 
 
1/3669
bottom of page