Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում պահվող հայերի բողոքների քննությունը
- Jul 21
- 1 min read

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կողմերը հանդես են եկել ելույթներով։ Դատախազները հայտարարել են, թե առաջին ատյանի դատարանում քրեական գործով բոլոր «ապացույցներն» ուսումնասիրվել են համակողմանի, ամբողջական և օբյեկտիվորեն։
Հաջորդ «նիստը» տեղի կունենա հուլիսի 24-ին։




















