top of page

Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետը կոլեգիայի նիստի են մասնակցել. ամփոփել են 2025 թվականի արդյունքները

  • Dec 27, 2025
  • 1 min read

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2025 թվականի արդյունքների ամփոփմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հնչել են ՀՀ պետական և ԶՈՒ օրհներգերը։

Հանդես եմ եկել ելույթով։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության,

պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։

Մի շարք հանձնարարականներ եմ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Նիստի ավարտին 2025 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների

հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ»,- գրել է նա:

 
 
1/3405
bottom of page