Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
- Armen Sukiasyan

- Aug 14
- 1 min read

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ը, 17-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի14-17-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 13-16-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի օգոստոսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.5°C (2015թ.)Օդի նվազագույն ջերմաստիճա 7.9°C (1982թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան 26.4°C




















