top of page

«Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով

  • 2 hours ago
  • 1 min read

«Բուշեր» ԱԷԿ-ը միջուկային օբյեկտ է, որը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Դա միջուկային օբյեկտ է, որը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում արկի ընկնելու մասին, ինչի հետևանքով զոհեր և նյութական վնասներ չեն եղել:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը հստակեցրել էր, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է ԱԷԿ-ի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ:

«Ռոսատոմ»-ի անձնակազմի շրջանում տուժածներ չկան: Հարթակում ճառագայթային իրավիճակը նորմայի սահմաններում է:

 
 
1/3425
bottom of page