top of page

Շախմատի անհատական ԵԱ-ին Հայաստանը կմասնակցի 10 մարզիկով

  • Mar 11, 2025
  • 1 min read

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 10 մասնակցով:

Ռումինիայի  Էֆորի քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Վահան Նալբանդյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը։ 

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն կմեկնարկի մարտի 15-ին և կեզրափակվի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 390 շախմատիստ: 

 
 
1/3752
bottom of page