Գուգարքի բնակչուհին բանկային քարտ է գողացել ու Վանաձորի խանութներում գնումներ կատարել
- Armen Sukiasyan

- Oct 14
- 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․
«Հոկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր բանկային քարտը և գնումներ են կատարել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գուգարք գյուղի 43-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ Վանաձոր քաղաքի տարբեր առևտրի կենտրոններից նշված քարտով գնումներ է կատարել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են»։




















