Հրդեհ է բռնկվել Արարատի մարզում
- Jan 12
- 1 min read

Հրդեհ է բռնկվել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում, հայտնում է Shamshyan .com-ը
Փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, ինչից հետ ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը նույն տան 72-ամյա բնակիչ է։




















