top of page

«Փաշինյանին երբ մեր տուն էի հրավիրում, ուրիշ մարդ էր, այսպիսին չէր». Թևան Պողոսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 9
  • 1 min read
ree

«Հիմա խաղաղությունը վախեցնելով են բերում: Մեր պատերազմը հիմա էլ չի ավարտվել: Փաշինյանը չի ընդունելու իր սխալը: Երբ որ մարդ գիտակցում է, որ սխալ է արել, հրաժարական է տալիս և հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում՝ մնալով իշխանության»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Հարցին, թե «ժամանակին դուք Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերներ էիք, այն ժամանակ իր խոսույթում Արցախի նկատմամբ ատելություն տեսե՞լ եք», քաղաքագետը պատասխանել է. «Այն ժամանակ ես լիակատար այլ մարդ եմ ճանաչել, որը այլևս չկա»:

«Ժամանակին անգամ ձեր տանն էիք հյուրընկալում իրեն» դիտարկմանը՝ արձագանքել է․ «Այն ժամանակ տենց չի եղել, ուրիշ անձ է եղել, դա էլ իմ սխալն է եղել, ինչի համար նորից ներողություն եմ խնդրում»:

Հիշեցնենք՝ 2016-ին Թևան Պողոսյանը Փաշինյանին ու Մարուքյանին հրավիրել էր իր քաշած գինին խմելու և մտորելու երկրի ապագայի մասին։

1/3154
bottom of page