Նեյմարը դիմել է երկրպագուներին
- Feb 6, 2025
- 1 min read

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը «Բոտաֆոգոյի» հետ Պաուլիստայի լիգայի 7-րդ տուրի հանդիպումից հետո (1:1) դիմել է երկրպագուներին: Նեյմարը խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսի սկզբում։ Սա նրա առաջին հանդիպումն էր ակումբ վերադառնալուց հետո։
«Անկախ նրանից, թե որքան վատ էր արդյունքը, այսօր առանձնահատուկ օր էր: Շնորհակալություն բոլորիդ սիրո և մինչև վերջ աջակցության համար։ Այժմ, առավել քան երբևէ, մենք մեր երկրպագուների աջակցության կարիքն ունեն, որովհետև ձեզ հետ մենք ավելի ուժեղ ենք:
Ես շատ ուրախ և ոգևորված եմ վերադառնալու համար, և ես կանեմ ամեն ինչ, որովհետև պետք է հասցնեմ «Սանթոսին» այնտեղ, որտեղ նա արժանի է լինելու՝ բարձունք: Առա՛ջ, թիմ, առա՛ջ ազգ… Միասին մենք անպարտելի ենք, հավատացե՛ք»,- գրել է Նեյմարը X սոցիալական ցանցում:




















