Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք. ՆԳՆ
- Arevik Charchyan

- Jan 9
- 1 min read

Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է հունվարի 15-ից։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:




















