top of page

Իջևանում նարկոլաբորատորիա է հայտնաբերվել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 22 hours ago
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ։

Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր:

Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:


1/2735
bottom of page