top of page

«Երևանի գինու օրեր» փառատոնին փողոցներ կփակվեն

  • Jun 4, 2025
  • 1 min read

«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն փողոցներ։

Քաղաքապետարանից մանրամասնում են, որ փակվելու են Սարյան-Եկմալյան փողոցների խաչմերուկից մինչև Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան փողոցների խաչմերուկ, Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկ ընկած հատվածները:

 
 
1/3379
bottom of page