Հողաթափեր տեղափոխող բեռնատարն ընկել է ձորակը
- Sep 10, 2025
- 1 min read

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա քարերին և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` բեռնատարը տեղափոխելիս է եղել հողաթափեր։




















