top of page

2026 թվականին ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 27
  • 1 min read
ree

2018թ․ մեր երկրում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխութոյւնից ի վեր ժողովրդավարությունը օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրված են որպես ռազմավարություն։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցածն առավել ինստիտուցիոնալ և ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյուքնում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն Սամանադիրի, այսինքն ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն»,- ասել է Փաշինյանը։

 
 
1/3192
bottom of page