««Հաց և հանդեսների» գաղափարն ակտուալ է բոլոր դարաշրջաններում». Արեգ Սավգուլյան
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ քեզ թվում է, որ դու Կեսարն ես, հրապարակը՝ Կոլիզեյում ամֆիթատրոնը, իսկ հավաքված ժողովուրդը՝ քո ընտրազանգվածը։
«Հաց և հանդեսների» գաղափարը ակտուալ է բոլոր դարաշրջաններում, բայց դուք անցել եք շոութերապիայի, իսկ հացաբաժինը կրճատել եք, որակը՝ վատացրել։ Հետևաբար հասարակության զգալի մասը կմերժի ձեր 4-րդ կարգի ցորենը և կգնա ոսկի սարերի հետևից, կամ կվերցնի ու կգնա, իսկ հրապարակները տոներին միշտ լիքն են լինում առանց քվեի տարիքային և սեռային խտրականության թե՛ Երևանում և թե՛ այլուր»:




















