top of page

Վթար՝ Գեղարքունիքում․ զոհեր ու վիրավորներ կան

  • Oct 9, 2025
  • 1 min read

Ողբերգական ավտոպատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել դաշտում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 5 հոգի՝ տեղափոխվել Վարդենիսի բժշկական կենտրոն։



 


Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3752
bottom of page