top of page

«Մարիոթ» հյուրանոցի խոհարարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 30
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:

Վերջինը տեղափոխվել է աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած ծակած, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատվել է և վերակենդանացման բաժանմունքում է, ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալ:

Պարզվել է, որ վիրավորը 32-ամյա Սամսոն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրից և, ըստ օպերատիվ տեղեկությունների, նա աշխատում է նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար:

 
 
bottom of page