top of page

Ռուբեն Մխիթարյանը դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գնալու և հարցաքննության ներկայանալու համար

  • Mar 20, 2025
  • 1 min read

 «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու թեկնածու Վահե Կիրակոսյանն իր էջում հայտնել է, որ քննիչի պահանջով Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գնալու և հարցաքննության ներկայանալու համար: 

Նա կներկայանա հարցաքննության այսօր` մարտի 20-ին, ժամը 17:45, Սիմոն Վրացյան 90 հասցեով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ  իրեն կանչել են Քննչական կոմիտե:

 
 
1/3396
bottom of page