top of page

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մալաթիա-Սեբաստիայում երեխաների առևանգման փորձ կատարելու գործից

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 7, 2024
  • 1 min read
ree

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա անձը «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայով մոտենում է միասին քայլող 11 և 12 տարեկան երկու երեխայի և հորդորելու, համոզելու եղանակով փորձում նրանց նստեցնել իր ավտոմեքենան: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

57-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։Քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առևանգման կամ դրա փորձ եղել է, թե՝ ոչ, և նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։

1/3213
bottom of page