Կարճատև անձրև, ամպրոպ. եղանակը 21-25.08.2024-ին
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21-25.08.2024թ.)
Երևան քաղաքում՝Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 24-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 24-25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներՕդի առավելագույն ջերմաստիճան 38.4°C (2015թ.)Օդի նվազագույն ջերմաստիճան 13.6°C (1988թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան 24.7°C