top of page

Ջրային պարեկները թմրանյութ են հայտնաբերել

  • Oct 2, 2025
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 25-ամյա ուղևորի մոտ  կիսամոխրացված հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ կա՝ լցված տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։ 

 
 
1/3752
bottom of page