top of page

Երևանում «Kia»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել ձորակում. կա վիրավոր

  • Oct 27, 2025
  • 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի «Նավ»-ի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ձորակում:


 


Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:

 
 
1/3751
bottom of page