top of page

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հրաժարվել է անգլիական ակումբների առաջարկներից

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 9
  • 1 min read
ree

«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և «Աստոն Վիլա»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, երկու ակումբներն էլ պատրաստ էին 70 միլիոն եվրո վճարել «Բարսային» իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն նա «չուզեց լսել» այս առաջարկներից որևէ մեկի մասին: Լոպեսը պնդել է, որ ցանկացել է հաջողության հասնել «Բարսելոնայում»։

Ֆերմինը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

 
 
1/3172
bottom of page