Օնիկ Ախվերդյանը միաձայն ընտրվել է Փարաքարի համայնքապետ
- Armen Sukiasyan
- Oct 7
- 1 min read

Կայացել է Փարաքարի ավագանու նիստը։
Միակ թեկնածուն՝ «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանն ընտրվել է Փարաքարի համայնքապետ։
Ավագանու նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Մեկ անձ էլ վիրավորում էր ստացել։