top of page

Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 13
  • 1 min read
ree

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

  1. Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։

 
 
1/3195
bottom of page