«Պապիկ ծեծելու» գործը կարճվել է»․ Գոռ Սարգսյան
- Dec 16, 2025
- 1 min read

Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվել է, դատարանում մեղադրանքն այդպես էլ չի ապացուցվել։
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը մանրամասնում է․ «Այս իշխանությունները մեզ վրա գործ սարքեցին, քննիչների միջոցով գործ կարեցին, ծանր հոդվածներ դրեցին, մեզ տարան բանտ՝ պայքարի ամենաակտիվ փուլում մեզ մեկուսացնելու համար․․․ Մեզ ներկայացրին որպես «պապիկ ծեծողներ», բայց իրականությունն այն էր, որ մեզ վրա հարձակվել են, հայհոյել են, միջադեպ՝ հրմշտոց է տեղի ունեցել․․․ Տարածել են մոնտաժված տեսանյութ․․․ Վկաներն ասել են, որ մենք չենք հայհոյել և չենք ծեծել․․․ Անկախ նրանից, թե ինչ բռնաճնշումների ենք ենթարկվում, մեր պայքարը շարունակվելու է»։




















