top of page

Վրաերթ․ հետիոտնը մահացել է

  • Sep 16, 2025
  • 1 min read

Այսօր մահվան ելքով վրաերթ տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենայի  71-ամյա վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, շտապօգնության հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։



 Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։



Դեպքի փաստով նախաձեռվել է քրեական վարույթ։


 
 
1/3752
bottom of page