Ավանում վթարային ջրանջատում կլինի
- Oct 1, 2025
- 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Ավան Նարեկացի, Քուչակ, Թումանյան, Դուրյան, Չարենց, Դ.Վարուժանի, Իսահակյան թաղամասերի, Հ.Հովհաննիսյան, Սայաթ-Նովա Թաղ. 1/1-3 շենքերի, Խուդյակովի 2, 3 նրբանցքների, Ա.Շահինյանի 1 նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




















