top of page

Հզոր պայթյուններ են որոտացել Հայֆայում և Թել Ավիվում՝ իրանական հրթիռների արձակումից հետո

  • Jun 22, 2025
  • 1 min read

Հզոր պայթյուններ են որոտացել Հայֆայում և Թել Ավիվում՝ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ մոտ 30 հրթիռ արձակելուց հետո։ Այս մասին հայտնել է Shot Telegram ալիքը։

«Նախնական տվյալներով՝ Իրանի բալիստիկ հրթիռներից մեկը հարվածել է Հայֆայի բնակելի շենքերի մոտ։ Տեսանելի է խիտ սև ծուխ», - ասվում է հրապարակման մեջ։

Իսրայելում հայտարարվել է հրթիռային սպառնալիք։ Այս պահին զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել էին Իրանից հրթիռների արձակման մասին՝ ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների ֆոնին։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են իրանական երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆորդոյի վրա «ռումբերի ամբողջական հավաքածու» է նետվել, որը նախագահը անվանել է գործողության «հիմնական թիրախ»։

 
 
1/3405
bottom of page