«Համոզված ենք՝ արդարությունն ի վերջո հաղթելու է»․ ԴՕԿ
- Armen Sukiasyan

- Jun 29
- 1 min read

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել․ «Ինչպես արդեն հայտնի է, Վարդան Ղուկասյանի դատական նիստը կայանալու է հուլիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ժամանակով։ Այս ծանր շրջափուլում մենք բոլորս զգացել ենք՝ որքան կարևոր է Վարդան Ղուկասյանի խոսքն ու ներկայությունը։ Նրա կեցվածքը, պայքարը և համարձակությունը։Նա այն մարդն է, ով թիկունք է կանգնել ժողովրդին, ու այսօր ժողովուրդն է կանգնած նրա թիկունքում։Մենք գիտենք՝ ճշմարտությունը երբեմն ժամանակ է պահանջում, ճշմարիտ ճանապարհը երբեք հեշտ չի լինում, բայց այն միշտ տանում է դեպի հաղթանակ։Եվ որքան էլ այս ճանապարհը դժվար լինի, մենք համոզված ենք՝ արդարությունը ի վերջո հաղթելու է։Սա ժամանակի հարց է»։




















