«Դատախազը չի կարողանում հիմնավորել մեղադրանքը»․ Տիգրան Հակոբյան
- Armen Sukiasyan
- Jun 18
- 1 min read

«Սամվել Կարապետյանն իր դիրքորոշումը դատարանում հայտնել է ներկայացված մեղադրանքի և միջնորդության վերաբերյալ, նշել է, որ մեղադրանքը բացարձակ անհիմն է, որևէ հանցանքի մասին խոսելն առնվազն անլուրջ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Տիգրան Հակոբյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ իր կարծիքով՝ դատախազը չի կարողանում հիմնավորել մեղադրանքը։
«Ես իրավական գնահատական եմ տալիս․ սա բացարձակ ապօրինի գործընթաց է, մենք իրավական պրոցեսի ականատեսը չենք»,- հավելեց Հակոբյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 5 ժամից ավելի է քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք՝ գործարարին մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։